Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը, ում մոտ առկա էին բազմաբեկորային վնասվածքներ այսօր ենթարկվել է պլաստիկ վիրահատության:
Մասնագետների գնահատմամբ` ձախ ոտքի պլաստիկ վիրահատությունը բարեհաջող է անցել: Մյուս վիրավորն ավելի վաղ է վիրահատվել: Դեմքի և ձեռքերի շրջանում կատարվել էր պլաստիկ միջամտություն:
Վիրավորներն անցնում են վերականգնողական բուժում և գտնվում են մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն այսօր այցելել են նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող վիրավորներին:
Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի ուղեկցությամբ նրանք զրուցել են բուժանձակազմի և վիրավորների հետ, մանրամասն ծանոթացել բուժման ընթացքին: Այս բժշկական կենտրոնում ևս գերմանացի մասնագետների խոսքով` կատարված են բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորների ապաքինումը լիարժեք ապահովելու համար: