
ՀՀ հարկային ծառայության պաշտոնական կայքեջը, կարծես, այնքան էլ հստակ չի գործում: Մասնավորապես, նույն անձնավորությունը ներկայացված է որպես երկու տարբեր կառույցների ղեկավար (նկար 1, նկար 2): Խոսքը Սասուն Հայրապետյանի մասին է, ով այժմ Արաբկիր հարկային տեսչության պետն է, նախկինում եղել է Վանաձորի տարածքային հարկային տեսչության պետ: Սակայն, հետևելով պաշտոնական կայքի տեղեկատվությանը, այցելուն, թերևս շփոթության մեջ կարող է ընկնել:


Մեկ այլ բացթողում ևս հարկ ենք համարում նկատել: Մասնավորապես, Շենգավիթ հարկային տեսչության պետի անունը կայքում նշված չէ և կարծես, թե այս բացթողումը պատահական չէ: Լուսանկարում (նկար3) երևում է, որ տեսչության պետի անունը բացակայում է:

Նշենք, որ Շենգավիթ հարկային տեսչության պետը Վահան Մամիկոնյանն է, ով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է: Թերևս այստեղ է թաքնված անվան բացակայության գաղտնիքը: