Նոր բնակարաններ՝ Շինարարներ 35 շենքի վթարային մուտքի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Շինարարների փողոցի 35 հասցեում գտնվող շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի բնակիչների հետ հանդիպմանը նրանց է հանձնել նոր բնակարանների հատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:
Նշենք, որ Շինարարներ 35 շենքի 1-ին մուտքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող, վերաբնակեցման ենթակա շենքերի ցանկում:

Հանդիպման ընթացքում քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ, անվտանգության նկատառումներով, մուտքն ամբողջությամբ փակվելու է և, ըստ, այդմ, սահմանված ժամանակահատվածում բնակիչները պետք է ազատեն վթարային մուտքում զբաղեցրած բնակարանները:
Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ խնդրին հետամուտ լինելու և վերաբնակեցման ծրագիրը կյանքի կոչելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս