Նախախորհրդարան. Ակտիվիստին ծեծել են 10-15 հոգով. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նախախորհրադարանի” քարտուղարությունը տեսագրություն է տարածել, որում ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը պատմում է Կոմիտաս 5 շենքի մոտ իրեն ծեծի ենթարկելու մասին: “ՀՀ-ում հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը ցույց տվեց իր անմարդկային եւ վայրենաբարո դեմքը՝ դաժան ծեծի ենթարկելով ակտիվիստ Անուշավան Գրիգորյանին:
Վերջինս ակտիվորեն մասնակցել էր Կոմիտասի 5-ի ապօրինի շինարարության դեմ պայքարին: Այդ ծեծին, տուժածի խոսքերով, մասնակցել է 10-15 հոգի, ընդ որում, շրջանառվող լուրերի համաձայն, կազմակերպիչների թվում եղել է նաեւ փոխքաղաքապետի վարորդը: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ”,- ասվում է “Նախախորհրդարանի” հայտարարության մեջ:




Լրահոս