
Վրաստանի հետ Հարավային Օսիայի պետական սահմանը մայիսի 8-ին եւ 9-ին փակ կլինի: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Հաղթանակի օրվա նվիրված միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման հետ կապված՝ մայիսի 8-ին եւ 9-ին Վրաստանի հետ Հարավային Օսիայի սահմանին քաղաքացիներին թույլ չի տրվի հատել սահմանը»,- ասված է հանրապետության ՊԱԿ-ի հաղորդագրությունում: Անցակետերի աշխատանքը կվերականգնվի մայիսի 10-ին, ժամը 7:00-ից: