Armenian text to speach

«Ղարաբաղում ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը խիստ ակտիվ աշխատում է` նաեւ այս պահին». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղում վերջին զարգացումներից հետո սահմանադրական բարեփոխումների գործընթացը կշարունակվի՞, թե՞ այլ մոտեցում կորդեգրվի, հարցրինք հայաստանյան սահմանադրության կնքահայրերից Հրայր Թովմասյանին, որը, մեր տեղեկություններով, մասնակցում է նաեւ ղարաբաղյան սահմանադրության «մատենագրմանը»: «Իմ ունեցած տեղեկություններով` Ղարաբաղում ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը խիստ ակտիվ աշխատում է` նաեւ այս պահին»: Ասել է թե` անկախ ամեն ինչից, Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումներ տեղի կունենան: «Կարծում եմ` այո, համենայնդեպս, տեղյակ եմ, որ իրենք իրենց գրաֆիկը պահպանում են»:

Իսկ փորձագիտական խորհրդակցություններ հայաստանյան կողմի հետ իրականացվո՞ւմ են: «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես իմ պատրաստակամությունը հայտնել եմ»: Կգնա՞ք այնտեղ, թե՞ այստեղից` օնլայն կօժանդակեք: «Ցանկացած ֆորմատում ես պատրաստ եմ ԼՂ սահմանադրական հանձնաժողովին իմ փորձագիտական աջակցությունը ցուցաբերել»: Իսկ հնարավո՞ր է, որ ԼՂ սահմանադրությունը դրույթ ունենա, որ անցումային այս փուլում պետք չէ գլխավոր գերագույն հրամանատար փոխել, եւ նա պետք է լինի գործող հրամանատարը, այն է` Բակո Սահակյանը: «Կդժվարանամ ասել. հանձնաժողովը դեռ աշխատում է, ինչ կորոշի, հետո ժողովուրդն ինչպես կարձագանքի, այս պահին դժվար է ասելը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս