Գույքը կվաճառենք, պարտքերը կտանք. Միխայիլ Բաղդասարով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն սնանկանալուց հետո դեռեւս չի մարել իր պարտքերը: Հիշեցնենք, որ «Արմավիայի» պարտատերերի ցուցակում առկա են 122 ֆիզիկական անձ եւ 27 ընկերություն: Ավիաընկերության միայն դոլարով արտահայտված պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, իսկ դրամով պարտքերի շարանը վերջ չունի: «Արմավիա»-ն պարտավորություններ ունի նաեւ պետբյուջեի առջեւ, որոնք կազմում են 31 միլիարդ 357 միլիոն դրամ եւ 2 միլիոն դոլար: Նախօրեին «Ժողովուրդ»-ին հաջողվեց «Արմավիայի» պարտքերի վերաբերյալ զրուցել ավիաընկերության սեփականատեր, այլեւս նախկին օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի հետ: Նա պարտքի մասին լսելով՝ ասաց. «Ի՞նչ պարտքեր: «Արմավիա»-ի՞: Պարտքերը մարում ենք: Դեռ գույքը չենք վաճառել, վաճառում ենք, կվաճառենք, կտանք պարտքերը»:

Այս խոսքերից հետո անմիջապես անջատեց հեռախոսը: Նկատենք, որ Միխայիլ Բաղդասարովը վերջին մեկ տարում հիմնականում Հայաստանից բացակայում էր, սակայն այս օրերին նրան հաճախակի կարելի է տեսնել Երեւանի կենտրոնում զբոսնելիս: Հավելենք, որ ԱԺ-ում լուրջ աղմուկ բարձրացրած «Հրազդան ցեմենտ» գործարանի պարտքերը եւս Մ. Բաղդասարովինն են, հիմա այն «ՎՏԲ Հայաստան» բանկինն է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս