
Օգոստոսի 28-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ “Մուշ-2″թաղամասի 10/5 հասցեում գտնվող նորակառույց ֆուտբոլի ակադեմիայի շինհրապարակում հողի հարթեցման աշխատանքներ կատարելիս ական է հայտնաբերվել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 120 մմ տրամաչափի տանկի ական` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: