![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/12924404_10209227570436109_5936250218965069539_n1.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 5-ի երեկոյան մեր սահմանապահները Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել: Այդ տեղեկությունը ճշտված է: ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, որպեսզի նրանից այդ փաստի շուրջ մեկնաբանություն ստանանք: Նախկինում հայտնել ենք, որ ապրիլի 26-ի երեկոյան ադրբեջանական անօդաչու սարքերը պտտվել են Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղի վրա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: