Մինչև 2019 թվականը Ռուսաստանին սպառնում է բյուջեի պակասուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը նախազգուշացնում է, որ Ռուսաստանին սպառնում է բյուջեի պակասուրդ մինչև 2019 թվականը: Այս մոտեցումն արտացոլված է գերատեսչության մակրոկանխատեսման մեջ: Այս մասին փոխանցում gazeta.ru­-ն: Բյուջեի պակասուրդից խուսափելու համար նախարարությունն առաջարկում է ամեն տարի 5 տոկոսով կրճատել անարդյունավետ ծախսերը: Բացի այդ` նավթագազային սեկտորից բյուջե եկող մուտքերի պակասը ստիպում է իշխանությանը բարձրացնել պետական ծախսերի արդյունավետությունը: Այս տարիներին պակասուրդի կոմպենսացիայի հիմնական աղբյուր է հանդիսանալու Պահուստային ֆոնդը:

2016-ին այդ ֆոնդից Ֆինանսների նախարարությանը մտադիր են հատկացնել 2.5 տրիլիոն ռուբլի բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Տնտեսական զարգացման նախարարության պահպանողական կանախատեսումներով` 2017-­ին բյուջեի պակասուրդի ֆինասնավորման համար Պահուստային ֆոնդի միջոցները բավարար չեն լինի, դրա համար 2017­-ին առաջարկվում է օգտագործել Ազգային բերակեցության ֆոնդի միջոցները: Հիմնական ու նպատակային կանախատեսումներով, սակայն, նման բան չի առաջարկվում:




Լրահոս