Հայտարարել է, որ թմրամոլ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության Մուշի  բաժնի ծառայողները 1970 թ. ծնված Հովիկ Մ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են պլաստմասե շշեր` սպիտակավուն լուծույթներով  ու  նստվածքներով, 20 մլ ծավալով ներարկիչ`  12 մլ սպիտակավուն լուծույթով: Հովիկ Մ.-ն հայտարարել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրանյութ է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հովիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս