
Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով մայիսի 6-ի երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը, իսկ Ռուբիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել էին և նրան նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Ապա ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը: