
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից հետո դատարանի առաջ կկանգնի: Նա ստիպված կլինի ցուցմունք տալ վկայի կարգավիճակով` կապված իր կողմից հիմնադրված և արդեն գործունեությունը դադարեցրած «Թամփի համալսարան»-ի հետ: Այս մասին փոխանցում է «Associated Press»-ը:
Համալսարանի նախկին ուսանողները հայցը ներկայացրել են ընդդեմ համալսարանի, որը չունի ուսումնական հաստատության լիցենզավորում: Մի քանի տարի առաջ նրանք վճարել են 35 հազար ԱՄՆ դոլար լեկցիաների համար և ստացած գիտելիքներից մնացել են դժգոհ: Ուսանողները պնդում են, որ ուսումնական տարվա ընթացքում իրենցից միայն գումար են գանձել: Սա այն երեք հայցերից է, որը ներկայացված է «Թարփմի համալսարան»-ի դեմ: Դատական լսումները նախատեսված են Սան-Դիեգոյի դատարանում նոյեմբերի 28-ին: Այսինքն` կա հավանականություն, որ Թրամփը ստիպված կլինի վկայություն տալ ԱՄՆ-ի նախագահի կագավիճակով: