
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որի վարած “ԿամԱԶ” մակնիշի մեքենայի վթարի պատճառով 18 մարդ էր զոհվել Նոր Մոսկվայում, խնդրել է հարցաքննել իրեն,-գրում է Life News-ը: Նա ասել է, որ ի վիճակի է ցուցմունք տալ քննիչին: Աղբյուրը նշում է, որ Հարությունյանը դիմել է քննչական խմբի ղեկավարին, որը նոր է վերադարձել արձակուրդից: Նշվում է, որ Հարությունյանի փաստաբանները համապատասխան միջնորդություն են ներկայացրել:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի տարածքում Հրաչյա Հարությունյանն վարած ԿամԱԶը բախվել է ընթացող ավտոբուսին` կիսելով այն 2 մասի։ Ավտոբուսում եղել է 48 ուղեւոր, որից 14-ը բախման հետեւանքով տեղում մահացել են, եւս 4-ը մահացել են հիվանդանոցում։ Հրաչյա Հարությունյանը վթարի պահին դուրս է թռել մեքենայից` հրաշքով ողջ մնալով։ Հաջորդ օրը նա կալանավորել էր 2 ամիս ժամկետով։