
Օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի աղբանոցի դիմաց, բախվել է ճամփեզրին կայանված “Ֆոլքսվագեն” մակնիշի ավտոմեքենայի և ավտոմեքենան կանգնեցնելով Նուբարաշենի գերեզմանատանը` հեռացել է, իսկ “Ֆոլքսվագեն”-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Նույն օրը, ժամը 13.45-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 55-ամյա վարորդը: Կատարվում է քննություն: