
Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին Իտալիայի ազգային հավաքականին չի օգնի Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ում:
ՊՍԺ-ի կայքը հայտնում է, որ մայիսի 16-ին իտալացի ֆուտբոլիստը վիրահատվելու է Դոհայում, իսկ վերականգնման համար էլ պահանջվելու է մոտ 7 շաբաթ: Դա նշանակում է, որ նա չի հասցնի ապաքինվել մինչեւ Եվրո-2016-ը:
Նշենք, որ այս մրցաշրջանի երկրորդ հատվածում Վերատին մի քանի շաբաթ բաց էր թողել աճուկային վնասվածքի պատճառով, սակայն, վերսկսելով մարզումները, նրա վնասվածքը կրկնվել էր: