Ոստիկանությունը բավական ագրեսիվ արձագանքեց Կոմիտասի 5 հասցեում կառուցվող հերթական էլիտար շինարարության դեմ քաղաքացիների բողոքի ակցիաներին: Հանգստյան օրերին բողոքի դուրս եկած բնակիչների, նրանց աջակցող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպերը հիշեցնում էին մարտաֆիլմերի հայտնի դրվագներ: Ոստիկանների ագրեսիվությունը, թերեւս, պատահական չէ եւ պայմանավորված է կառուցվող շենքի սեփականատիրոջ անձով: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի իրական սեփականատերը հայտնի օլիգարխ, «Ֆլեշ Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանն է: Հիշեցնենք, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը, նաեւ քավորսանիկական հարաբերություններ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ին, սակայն, չհաջողվեց անձամբ Բ. Բեգլարյանից մեկնաբանություններ ստանալ. նրա փոխարեն հեռախոսազանգին պատասխանեց օգնականը եւ ասաց, որ Բեգլարյանը խիստ զբաղված է, ու չենք կարող նրա հետ խոսել:
Հ.Գ. Երեկ տեղեկացանք, որ այդ տարածքում շինարարությունը դադարեցվել է, բայց ժամանակավորապես:
ՖԼԵՇԻ ԲԻԶՆԵՍԻ ԽԱԹԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ