Հայաստանում արտագաղթի ահռելի չափերի մասին է վկայում ոչ միայն այն, որ այս տարվա առաջին կիսամյակում երկրից հեռացել ու չի վերադարձել ավելի քան 123 հազար մարդ, այլեւ հանրակրթական դպրոցներում աշակերտների թվի նվազումը: Եվ այսպես, 2011-2012 ուստարում առաջին դասարան է ընդունվել 36 հազար 51 երեխա, բայց հաջորդ տարի երկրորդ դասարան փոխադրվել 35 հազար 527-ը՝ 524-ով պակաս: 2007-2008 ուստարում ՀՀ-ում առաջին դասարան է ընդունվել 33 հազար 892 երեխա, որոնցից 2012-2013 ուստարում վեցերորդ դասարան է փոխադրվել 31 հազար 103-ը: Այսինքն՝ միայն այդ սերնդի երեխաներից վեց տարվա ընթացքում Հայաստանը լքել է մոտ 2789-ը, հասկանալի է` իրենց ընտանիքների հետ միասին: Ընդ որում, աշակերտների «զանգվածային անհետացումը» շարունակվող երեւույթ է, եւ իշխանություններին դժվար կլինի համոզել մեզ, որ երեխաներն էլ են մեկնում արտագնա աշխատանքի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ