
Հաղթանակի օրվան նվիրված մոսկովյան շքերթի գլխավոր փորձը Մոսկվայում ավարտվել է: Ինչպես տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ն, Կարմիր հրապարակում շքերթին ներկայացվել են հրթիռային ու զենիթա հրթիռային համակարգեր, համազարկային համալիրներ, հետևակային մարտական մեքենաներ, տանկեր, ինքնագնաց հրետանային համակարգեր, ավիացիա և այլն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` շքերթը Մոսկվայի կենտրոնում եզրափակել է մարտական ինքնաթիռների խումբը` երկնքում պատկերելով Ռուսաստանի պետական դրոշի գույները: