«Եվրատեսիլ»­-ի մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ»­-ի մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա մայիսի 8-­ին: Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստին, այս մասին ասել է Ստոկհոլմի քաղաքապետարանի արարողակարգի պատասխանատու Սվանտե Հոդելը: Դրոշները կբարձրացվեն այբբենական կարգով: Նրա տեղեկացմամբ` միջոցառմանը ներկա կլինեն Շվեդիայում մասնակից­երկրների դեսպանները, երգիչները և նրանց պատվիրակությունները, «Եվրատեսիլ»-­ի երկրպագուները:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ­ 2016»­ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10­-ին, 12-­ին եւ 14­-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10­ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7­-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ­-2016»­ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):




Լրահոս