Բեռնափոխադրում իրականացնող «Սպայկա» ՍՊԸ-ում մայիսի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառների ուսումնասիրության եզրակացությունից հետո գործը միանգամից ուղարկվելու է իրավապահ մարմիններին: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ այս գործով նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ այդ հրդեհը համարվում է 3-րդ աստիճանի բարդության եւ մարվել էր բռնկումից 15 ժամ հետո միայն` ընկերությանը պատճառելով հսկայական վնասներ: Դեպքից հետո վարկածներ էին շրջանառվում, որ այդ հրդեհը հետեւանք է հրկիզման, եւ այդպես ոչնչացվել են կարեւոր փաստաթղթեր, նաեւ այդպես «Սպայկա»-ն փորձել է խուսափել իր կուտակած պարտքերից:
«ՍՊԱՅԿԱ»-Ն ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ