Haqqin.az պորտալը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Բաքու շուտափույթ մեկնելու տարբերակը։ Լրատվամիջոցն այդ մասին գրում է` հղում անելով ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին։ Նրա խոսքերով՝ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։
Պորտալը գրում է նաև, որ արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը։ Վերջում նշվում է նաև, որ վերջնական որոշում կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ Պուտինի խորհրդակցությունների արդյունքներով։