ՀԵՌԱՑՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով դպրոցի դասասենյակներից մեկում թմրանյութ պատրաստելու` օրերս բացահայտված դեպքին, այն որակեց խայտառակություն. «Այդ թմրանյութը պատրաստել են պահակի սենյակում: Անդրանիկը մեր դպրոցում պահակ է աշխատում 5-6 տարի: Ես խոսել եմ պահակի հետ, նա ինձ ասել է, թե ինքը չի օգտագործել, ու իբր իր հետ եղած այդ տղաներն իր ընկերներն են եղել: Ինչեւէ, այդ ամենը թող պարզեն իրավապահները, իսկ ես նրան շատ արագ աշխատանքից հեռացրել եմ»: Հարցին, թե արդյոք իր բաժին մեղքը չի տեսնում կատարվածում, Է. Բեգլարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ տեսնեմ, ախր նա մինչ այս որեւէ վատ բան թույլ չի տվել, ու իր ասելով՝ այդ ամենը պատահական է եղել»:




Լրահոս