Հանգստյան օրերին Շիրակի մարզի Աշոցք, Կրասար եւ Զույգաղբյուր համայնքներում ուժեղ կարկուտ է տեղի ունեցել, ինչի արդյունքում վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ եւ բանջարաբոստանային տնտեսություններ: Կարկուտի հասցրած վնասի չափը ճշտելու եւ գնահատելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Զույգաղբյուրի համայնքապետ Գոռ Սուքիասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարզպետարանի համապատասխան աշխատակիցները եկել են, նայել կարկուտի հասցրած վնասի չափը ու գնացել: Սակայն ոչինչ չեն խոստացել կարկուտի վնասը փոխհատուցելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ միայն իրենց գյուղում վնասվել է մոտ 10 հա ցորեն ու գարի:
ՎՆԱՍԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ