ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
«3 օր առաջ Գյումրու բժշկական կենտրոնում նորից վիրահատել են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր` Սերոբի երեխաների քավորին` Հարություն Խաչատրյանին, որին հրազենային ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում` իր տան դիմաց հնչած կրակոցների պատճառով»,-հայտնում է «Առավոտ»-ը: Հիշեցնենք, որ այդ կրակոցների պատճառով մահացել էր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից մեկը` նույն հորեղբոր թիկնապահ Շեկոն, իսկ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահեին, ու քավոր Հարութի անչափահաս որդուն ձերբակալել էին:

ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հաղորդում են ներկայացրել ոստիկանական մեքենայում Կիվիրյանին ծեծի ենթարկելու փաստով: Այս մասին տեղեկացնում է «ԳԱԼԱ»-ն: Ոստիկանները երեկ քրեական գործ էին հարուցել, բայց իրենց իսկ կողմից դաժան ծեծի ենթարկված Ա. Կիվիրյանի դեմ` իշխանության ներկայացուցչի դեմ բռնության հոդվածով: Այսօր մի խումբ քաղաքացիներ ՀՀ ոստիկանության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացնելու` ընդդեմ ոստիկանության «զանգվածային ռեպրեսիաների»:

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՕՐ
Խորհրդային տարիների այլախոհական «Հանուն հայրենիքի» կազմակերպության անդամներն առաջարկում են օգոստոսի 26-ը հայտարարել հայ քաղբանտարկյալի օր: Իսկ այդ օրն է ընտրված, որովհետեւ 1964թ. օգոստոսի 26-ին ԽՍՀՄ գերագույն դատարանը 7 այլախոհի դատապարտել էր ազատազրկման հակախորհրդային քարոզչության համար:




Լրահոս