
Լոնդոնյան տաճարում անցկացվել է Լոնդոնի նոր քաղաքապետ, լեյբորիստ Սադիք Խանի երդմնակալության արարողությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «The Guardian»-ին:
«Իմ անունն է Սադիք Խան և ես Լոնդոնի նոր քաղաքապետն եմ… Ես կլինեմ քաղաքապետ բոլոր լոնդոնցիների համար…Ես խոստանում եմ, որ իմ ուժերի ներածին չափով կանեմ ամեն ինչ քաղաքն ավելի լավը դարձնելու համար»,-ասել է նա երդմնակալության արարողության ժամանակ:
Խանը դարձել է պատմության մեջ Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետը: Պաշտոնապես նա իր լիազորությունները կստանձնի մայիսին 9-ին` կեսգիշերին: Լոնդոնի քաղաքապետի ընտրություններին 46-ամյա Սադիք Խանը հաղթել է` ստանալով ընտրողների ձայների 44 տոկոսը: