ԴԱՏԸ ԿՍԿՍՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրաչյա Հարությունյանի դատավարությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 14-ին. այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Հրաչյայի կինը` Անահիտը: «Միակ տեղեկությունը, որ այսօր ունենք, այն է, որ Հրաչյան ամեն ինչով` հագուստով, սննդով, բուժզննմամբ, ապահովված է»,-ասաց նա: Հ. Հարությունյանի գործող զբաղվող փաստաբանը Հարությունյանների ընտանիքին վստահեցրել է, որ ինքն ամեն ինչ կանի այս գործով հաջողության հասնելու համար: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի ժամանակ Հ. Հարությունյանի բեռնատարը շրջվել էր ու հարվածել ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ, մոտ երկու տասնյակ ուղեւորներ տեղափոխվել էին հիվանդանոց:




Լրահոս