
ԱՄՆ-ի մի շարք համալասարանների՝ Մասաչուսեթսի, Հարվարդի, Բոսթնի գիտականների խմբին հաջողվել է մշակել մեթոդ, որով կարող են ախտորոշել Զիկա վտանգավոր վիրուսը՝ ռեկորդային կարճ ժամանակում:
Նոր մեթոդն արժի մոտ մեկ դոլար, գրում է Life.ru-ն:
Տեխնոլոգիան չի պահանջում թանկարժեք սարքավորումներ, և թույլ է տալիս հայտնաբերել վիրուսը հիվանդի արյան մեջ:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներից մեկի խոսքով՝ այժմ գիտնականները մտադիր են բացահայտել, կարելի է արդյոք արյան մեջ հայտնաբերել այլ վտանգավոր միկրոօրգանիզմները՝ ՄԻԱՎ-ը, գրիպի վիրուսը և այլն: