Ադրբեջանը շարունակում է հարստացնել սպառազինությունների իր տեսականին: Հիմա էլ այդ երկրի կառավարությունը մտադիր է 3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ժամանակակից սպառազինություն գնել Հարավային Կորեայից: Ըստ կորեական Hankook ilbo գործակալության՝ զինտեխնիկա մատակարարելու վերաբերյալ նախնական բանակցություններն արդեն սկսվել են, սակայն Հարավային Կորեայի իշխանությունները գործարքը կատարելու համաձայնություն դեռեւս չեն տվել: Կորեական լրատվամիջոցը պնդում է, որ իրենց երկրի կառավարությունն անհանգստանում է, որ ռազմական տեխնիկայի մատակարարումը կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Թե հատկապես երբ կարող է ստորագրվել պայմանագիրը, դեռ հայտնի չէ:
ԷԼԻ ԶԻՆՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ