ԼԱՎՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որոշել է ամեն գնով նպաստել ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի բիզնեսի ծաղկմանը: Ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ՀՀ գլխավոր դատախազությունը պետական բյուջեից 35 մլն դրամ կամ մոտ 82 հազար դոլար է վճարել «Յուքոմ» ընկերությանը վերջինիս մատուցած ծառայություններից օգտվելու համար: Այդ գումարը հիմնականում ծախսվել է ողջ հանրապետությունով մեկ դատախազության ստորաբաժանումները «Յուքոմ» ինտերնետային կապով ապահովելու համար: Ընդ որում, Երեւանի տարածքում դատախազությունն օգտվում է 1գ/բիթ վայրկյանում արագությամբ ինտերնետից, իսկ մարզերում ինտերնետի արագությունն ավելի քիչ է` 10 մ/բիթ վայրկյանում: Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ը պատկանում է հենց ՊԵԿ ղեկավար Գ. Խաչատրյանին: Հետաքրքիրն այն է, որ, չնայած երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, ՀՀ գլխավոր դատախազությունը հսկայական գումարներ է մսխում միայն արագ ինտերնետ ունենալու համար: Տեսնես եթե դատախազությունը միայն ինտերնետի համար 82 հազար դոլար չծախսեր, արդյո՞ք նրանց աշխատանքը շատ կտուժեր:




Լրահոս