
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն