
Ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը սկսված քառօրյա պատերազմի ընթացքում և հետո Արցախ մեկնեցին բազմաթիվ կամավորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, ովքեր իրենց պարտքը համարեցին այս դժվարին օրերին լինել առաջնագծի զինվորների կողքին: Կամավորականներից շատերը դեռևս շարունակում են մնալ առաջնագծում: