
«Հայաստանի եվրաինտեգրումը չի սպառնում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններին»:
Իհարկե, տեսնում ենք, թե ինչպես չի սպառնում, երեւի գազի գնի թանկացումը պարզապես մեր հիվանդ երեւակայության արդյունքն էր, նման բան չկա, Ադրբեջանին զենք վաճառելն էլ մեզ է թվացել ուղղակի, Հրաչյա Հարությունյանին էլ երեւի ծաղկավոր խալաթ չէին հագցրել, այլ պարզապես մենք բոլորս տեսողության հետ խնդիրներ ունենք կամ էլ տեսիլքներ ենք ունենում: Եվ հետաքրքիր է՝ մինչեւ երբ պիտի շարունակվեն իշխող կուսակցության ներկայացուցիչների այս ցինիկ մոտեցումը եւ երեւույթների համատարած լղոզումը, ախր ժողովուրդն այդքան միամիտ չէ, որ չհասկանա՝ այս երկակի խաղը երկար շարունակվել չի կարող: