Ցանկանում եմ, որ համախմբված լինենք բոլոր հարցերում. Կոմանդոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն արցախյան տոների կապակցությամբ շնորհավաորական ուղերձ է հղել, որում ասված է.

«Սիրելի´դիրքապահ զինվորներ և սպաներ, մայիսյան հաղթանկների շարունակողը այսօր դուք եք և առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել ձեզ: Երկրի սահմաններն ամուր են ձեր շնորհիվ, դուք պաշտպանում եք ոչ միայն ձեր կանգնած դիրքը, այլև` ողջ հայրենիքը: Շնորհավորում եմ բոլորիդ` մայիսյան եռատոնի առթիվ, թող որ ձեր բազկի ուժը միշտ սարսափի մեջ պահի թշնամուն:

Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի հաղթանակները թող որ միշտ ձեր ուղեկիցը լինեն, քաջալերեն և վստահություն ներշնչեն: Մայիսի 9-ի եռատոնի մյուս խորհուրդը ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումն է, ինչի զարգացումն ու շարունակակնությունը ձեր շնորհիվ է:

Խոնարհվում եմ 1990-ականներին և մեր օրերում զոհված զինվորների շիրիմների, նրանց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ հերոսաբար դիրքը պահած վիրավոր զինվորների առջև և մաղթում շուտափույթ: Շնորհավորում եմ ողջ ազգին` մայիսյան հաղթանակների առթիվ: Առաջնագծում հաղթանակը սերտորեն կապված է թիկունքի միաբանության հետ: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ազգը կարող է համախմբվել ու կանգնել զինվորի կողքին: Ցանկանում եմ, որ համախմբված լինենք բոլոր հարցերում, ինչը հատկապես այս օրերին շատ է անհրաժեշտ»:




Լրահոս