ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՇԵՑ 40-ԱՄՅԱԿԸ
Օրեր առաջ իր 40-ամյակը նշեց երգիչ, երգահան Հայկոն: ՀՀ վաստակավոր արտիստն իր ծնունդն անց է կացրել Պրահայում: Հայկոն եւ կինը՝ Անահիտ Սիմոնյանը, մեկնել են Չեխիայի մայրաքաղաք Հայկոյի մտերիմ ընկերոջ ընտանիքի հետ, այնտեղ նրանք կանցկացնեն երկու շաբաթ: Անահիտի խոսքով՝ Պրահան հեքիաթային վայր է, եղանակն էլ՝ արդեն աշնանային: Ի դեպ, զույգը մեկնել է առանց որդու, վերադարձից հետո փոքրիկ Արմանին կտանեն ծովափնյա հանգստի:   

ՀԱՄԵՐԳԸ ԿԱՅԱՑԱՎ
Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացավ Արմենչիկի մենահամերգը: Հայկական ավանդույթի համաձայն՝ այն սկսվեց մեկ ժամ ուշացումով: Մոտ երեք ժամ երգիչը կենդանի նվագակցությամբ հանդիսատեսին ներկայացրեց իր հին ու նոր երգերը: Համերգի հատուկ հյուրն էր Ֆրանչեսկա Ռամիրեզը, որը, Արմենչիկի հետ «Kiss me» զուգերգից բացի, ներկայացրեց նաեւ իր անհատական երգերից մեկը: Ի դեպ, տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Նվիրի՛ր կյանք» հիմնադրամին, որը զբաղվում է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հարցերով: Արմենչիկը լսարանին ներկայացրեց աշխարհի բոլոր երեխաներին նվիրված իր նոր երգի պրեմիերան:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄ
Այսօրվանից Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կմեկնարկի «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը: Այն կազմակերպել է «Հրանտ Դինք» հիմնադրամը: Ցուցահանդեսին նախատեսված է ներկայացնել հայ եւ թուրք լրագրողների համատեղ ջանքերով ստեղծված թվով հինգ փաստագրական ֆիլմ: Այն տեւելու է մինչեւ սեպտեմբերի 7-ը:

ՆՈՐ ԳՐՔԵՐ
Ջերոմ Դեյվիդ Սելինջերի կենսագրականի հեղինակները պնդում են, որ բացահայտել են, թե ինչի վրա է աշխատել գրողն իր կյանքի վերջին 50 տարվա ընթացքում: Նշենք, որ 1960-ականներից հետո Սելինջերն այլեւս գիրք չի հրատարակել, քանի որ առհասարակ որոշել է հեռանալ հանրային կյանքից: Սակայն նրա կենսագիրները պնդում են, որ իր մեկուսանալու տարիներին Սելինջերը շարունակել է ստեղծագործական աշխատանքը: Սեպտեմբերի 3-ին լույս կտեսնի Դեյվիդ Շիլդսի եւ Շանե Սալերնոյի «Սելինջեր» գիրքը:




Լրահոս