
Ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը սկսված քառօրյա պատերազմի ընթացքում և հետո Արցախ մեկնեցին բազմաթիվ կամավորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, ովքեր իրենց պարտքը համարեցին այս դժվարին օրերին լինել առաջնագծի զինվորների կողքին: Կամավորականներից շատերը դեռևս շարունակում են մնալ առաջնագծում:
ArmLur.am-ի նկարահանող խումբը եղել է հարավային ուղղությամբ տեղակայված առաջնագծում և ներկայացնում է լուսանկարներ մեր դիրքապահներից, որոնց մարտական ոգին մշտապես բարձր է:
Լուսանկարները՝ ArmLur.am
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան
Արցախ