«Շիրակ» – «Փյունիկ»՝ 1:1, «Գանձասար-Կապան» – «Միկա»՝ 3:1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 25-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց «Փյունիկին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Գանձասար-Կապանը» տանը 3:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ:

«Շիրակը» 43 միավորով երկրորդ տեղում է, 2 միավոր է հետ «Փյունիկը»: «Գանձասար-Կապանը» 40 միավորով չորրորդն է: «Միկան» 29 միավորով 6-րդ տեղում է: Առաջատար «Ալաշկերտն» ունի 52 միավոր:

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Շիրակ» – «Փյունիկ»՝ 1:1

Դրիսա Դիարասուբա, 61 – Վարդան Պողոսյան, 79

«Գանձասար-Կապան» – «Միկա»՝ 3:1

Գեղամ Հարությունյան, 4, 55, Ալեքսանդր Ռակիչ, 90+3 – Աշոտ Կարապետյան, 23




Լրահոս