
Հոլանդիայի առաջնության 34-րդ տուրում Էյնդհովենի ՊՍՎ-ն հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել է «ՊԷԿ Զվոլեին»։ Այդ հաղթանակը Ֆիլիպ Կոկուի թիմին թույլ է տվել դառնալ երկրի չեմպիոն։
Մինչև վերջին տուրը չեմպիոնության համար պայքարում էր Ամստերդամի «Այաքսը», որը չի կարողացել հաղթել հետնապահներից «Դե Գրաֆսհապին» ու բավարարվել է արծաթե մեդալներով։
Նշենք, որ այս տիտղոսը երկրորդ անընդմեջն էր ՊՍՎ-ի համար ու 23-րդն ակումբի պատմության մեջ։