
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին թողնում է կինոն հանուն քաղաքականության:
40-ամյա դերասանուհին պլանավորում է լիովին մտնել քաղաքականության մեջ և նույնիսկ քաղաքական խորհրդատու ունի` Բրիտանական լորդերի պալատի անդամ Արմանիկա Հելվիկը: Դերասանուհին և քաղաքական գործիչը ծանոթացել են 2012 թվականին, երբ տիկին Հելվիկը աշխատել է ԱԳՆ-ում:
Անցյալ տարի Հելվիկը Ջոլիին օգնել է The New York Times-ի համար նախագծում, որի ընթացքում կանայք ամերիկացիներին կոչ են արել օգնել սիրիացի փախստականներին, հայտնում է Us Weekly-ն: