Մոսկվայում տեղի ունեցած խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ հաղթեց ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին:
Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը զինվորական հագուստով և Արցախի դրոշով հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին, հայ զինվորներին:
«Էս հաղթանակը ես նվիրում եմ հայ ազգիս, զինվոր տղերքին, ովքեր հիմա պոստերում կանգնած պահում են մեր սահմանները, ես ձեր ցավը տանեմ»,- հայտարարեց նա: