
Հայ ժողովրդի եռատոնի առթիվ այսօր Հաղթանակի զբոսայգում էր գտնվում նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նա լրագրողների հետ զրույցում չցանկացավ խոսել ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, այլ միայն հայտարարեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:
Հարցին՝ ներկա պահին պատերազմ է ընթանում, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, դեսպանն արձագանքեց՝ կա՞ն արդյոք դա ապացուցող փաստաթղթեր, ապա ասաց, որ Ռուսաստանը զենք է վաճառում նաև Հայաստանին:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան