Այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են՝ ինչպես կանխարգելել, թույլ չտալ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան ապահովել համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի ապագայում բանակցությունները վերսկսել», – ընդգծեց նա:
Հարցին՝ ինչու է Հայաստանը ձեռնպահ մնում Ղարաբաղի ճանաչումից, նախարարը ընդգծեց. «Պետք է նկատի ունենալ, որ դրանք նուրբ հարցեր են և էմոցիոնալ քայլերով չէ… վախի հարց չէ, մենք ոչ մի բանից էլ չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան