Ինչ կապ ունի Հերմինե Նաղդալյանը Սիսիանի անմխիթար ճանապարհների հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 տարի շարունակ ԵԽԽՎ-ում և միջազգային կազմակերպություններում որպես հիմնական միտք ադրբեջանցիների կողմից հնչում է այն, որ կան 20 տոկոս օկուպացված տարածքներ և փախստականներ, սակայն նրանց այս մտքից հետո մշտապես ստացել են իրենց պատասխանները: Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Անդրադառնալով իր վերջին հարցազրույցին և դրա շուրջ հնարավոր արձագանքին ԵԽԽՎ-ում` Նաղդալյանը հայտարարեց. «Իմ ելույթի մեջ որևէ այլ կամ նոր բան չկա, բացի նրանից, ինչը վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին»:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև Սիսիանի ճանապարհներին և մանրամասնեց, թե ինչ կապ ունի իրեն պատկանող ընկերությունն այդ ճանապարհի շինարարության հետ:

Մանրամասները՝  տեսանյութում

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս