Ամփոփվել է Երեվանյան ամառ ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամռան վերջին օրը, երեկոյան Կարապի լճի հարակից տարածքում ամփոփվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացված “Երևանյան ամառ” խորագրով ծրագիրը:
Ժամը 19-ից մեկնարկած միջոցառման առաջին հատվածում մանուկների համար կազմակերպվել է տոնական համերգային ծրագիր՚ սիրված մուլտհերոսների մասնակցությամբ:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ազգային պարերի ուսուցում: “Երևանյան ամառ”-ի եզրափակիչ ծրագրին մասնակցել են հայկական էստրադայի սիրված և ճանաչված երգիչները: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից նաև հնարավորություն է ստեղծվել ներկայացնելու հայտնի հիթեր` կարաոկեի միջոցով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս ներկա է գտնվել ,Երևանյան ամառե-ի ամփոփիչ գեղարվեստական միջոցառմանը, երևանցիների հետ հետևել համերգային ծրագրին: Շրջելով տարածքում՝ Տարոն Մարգարյանը նաև զրուցել է քաղաքացիների հետ, ովքեր շտապել են շնորհակալություն հայտնել քաղաքապետին ամռան ընթացքում մատուցված հաճելի անակընկալների ու նախաձեռնությունների համար:
Նշենք, որ “Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում մարզամշակութային, սոցիալական, առողջապահական:
Ծրագրի հիմնական նպատակը մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող բնակիչների համար առօրյան առավել լիարժեք և հետաքրքիր դարձնելն էր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս