Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ:

«Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ, սիրելի հայրենակիցներ,

 Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի, մեր փառահեղ հաղթանակների կրկնակի տոնի առթիվ:

Նախորդ դարի ամենադաժան պատերազմի, Մեծ հայրենականի տարիներին, հազարամյակների փորձություն տեսած մեր ժողովուրդը անօրինակ սխրանքով ապացուցեց, որ հայրենի երկիրը, հողը, օջախը պաշտպանող զինվորն իսկապես անպարտելի է: Մեծ հայրենականում տարած փառապանծ հաղթանակով մեր պապերն ապացուցեցին, որ մեր ժողովրդի խաղաղ գոյության հանդեպ ցանկացած ոտնձգություն պարտության է դատապարտված:

Դա ապացուցվեց նաև Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ  նորօրյա մեր հերոսները  Արցախ աշխարհի հոգևոր ու մշակութային մայրաքաղաքը՝ Շուշին, ազատագրեցին հենց իրենց պապերի տարած հաղթանակի օրը՝ այն կրկնակի տոն դարձնելով մեր ժողովրդի համար:

Մայիսյան մեր հաղթանակները պատմությունը վերագնահատելու և դասեր քաղելու առիթ է նաև:

Այսօր, իհարկե, նաև երախտիքի ու խոնարհումի օր է մեր հերոսների հիշատակի առջև: Խնկարկելով նրանց հիշատակը` մեր ժողովուրդը վերահաստատում է, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել»:




Լրահոս