
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առջև մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման :
ԵՊՀ-ի առջև ակցիա անող ուսանողներին միացել են տարբեր համալսարաններից հավաքված մի խումբ ուսանողներ: Նրանք մեկ րոպե աղմուկով հարգեցին ապօրինի որոշում իրականացնողի հիշատակը: Ուսանողները բարձրախոսով իրենց պահանջներն են ներկայացնում, իսկ ոստիկանները պահանջում են բարձրախոսն անջատել, քանի որ խանգարում են դաս անող մյուս ուսանողներին: Ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է։
Նշենք, որ այսօր ԵՊՀ բակում ժամը 14-ին ուսանողները բաց ասուլիս կանցկացնեն: