Հայաստանը, ըստ էության, միջազգային հանրության աչքերում Ադրբեջանին տալիս է պատերազմ սկսելու արդարացում: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախի հնարավոր ճանաչմանը, այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Առանց համապատասխան միջազգային աջակցության ձևավորման գնալ այդպիսի քայլի` նշանակում է, որ ինքն իրեն դնում է մեկուսացման մեջ: ԼՂՀ կարգավիճակը չի կարող որոշվել միակողմանի, և պարզ է, որ պետք է պատասխանել մեկ հարցի՝ Հայաստանը նպաստո՞ւմ է միջազգային ճանաչմանը, թե՞ վնասում: Ես ցույց տվեցի, որ վնասում է»,- հայտնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան