Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի 5 հասցերում գտնվող “Փակ” շուկայի դիմաց ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններին է մոտեցել մի կին և մատնացույց անելով մեկ այլ կնոջ` հայտարարել, որ նա հարվածել է իր անչափահաս աղջկան:
Նշված քաղաքացիները հրավիրվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է, որ մատնացույց անող կինը 1959 թ. ծնված Նոնա Ջ.-ն է, նրա անչափահաս երեխան` 1997 թ. ծնված Կարինե Ջ.-ն, իսկ աղջկան հարվածողը` 1963 թ. ծնված Անահիտ Գ.-ն:
Դեպքի կապակցությամբ Կարինե Ջ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 14.30-ի սահմաններում շուկայի դիմաց նկատել է մի կնոջ, որը վիրավորում էր անցորդներին: Ինքը մոտեցել և փորձել է նկատողություն անել այդ կնոջը, սակայն վերջինս ցավագին ընդունելով իր նկատողությունը` ձեռքով մեկ անգամ հարվածել է իր դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: