Հրդեհ անձեռոցիկի արտադրամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 1-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում՝ “Մետեո TV”-ի մոտակայքում այրվում է անձեռոցիկի արտադրամաս: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, կապի լուսավորման ավտոմեքենա, հրշեջ-փրկարարական ջոկատից “Շեւրոլե” մակնիշի ավտոմեքենա:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 142/2 հասցեում գտնվող Ա. Ս. ԱՁ-ին պատկանող թղթի մշակման արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել ՝ ժամը 18.09-ին, մարվել՝ 18.39-ին: Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 35 քմ, 100 խմ թղթի թափոններ եւ ներսում գտնվող “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի 35 VO 695 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: 




Լրահոս