Հայաստանում քանի՞ մուրացիկ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ Հայաստանում 2015 թվականի տարեվերջին հաշվառվել է 8 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս: Մայրաքաղաք Երեւանում մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասների թվաքանակը կազմել է 4, որից 2-ը՝ մինչեւ 14 տարեկան են, 1-ը՝ 14-15 տարեկան, իսկ 1-ը՝ 16-18 տարեկան: Իսկ Լոռու մարզում մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների թվաքանակը կազմել է 3, որից 2-ը մինչեւ 14 տարեկան են, իսկ 1-ը՝ 16-18 տարեկան: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Շիրակի մարզում հաշվառվել է 1 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս՝ մինչեւ 14 տարեկան:

Ի դեպ, ArmLur.am-ը ԱՎԾ-ից տեղեկացավ նաեւ, որ 2015 թվականին 2014-ի համեմատ Հայաստանում մուրացիկ երեխաների թիվը 1-ով ավելացել է: Իսկ ահա, 2013 թվականին նրանց թիվը կազմել է՝ 13, որից 2-ը աղջիկ է եղել: Նկատենք, որ 2002 թվականից Հայաստանում մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասների թիվը զգալի նվազել է. օրինակ՝ 2002 թվականին նրանց թիվը կազմել է՝ 11, որրից 37- ը աղջիկներ են եղել, իսկ 2003-ին ՀՀ եղել է 79 մուրացիկ: Նրանց թիվը 2002 թվականից նվազել է մինչեւ 2008 թվականը՝ կազմելով 11, իսկ 2009-ին այն կրկին ավելացել է՝ հասնելով 26-ի, ապա՝ կրկին նվազել:




Լրահոս